ասք կարդալու մասին

դե գնացի ես այդ Խնկո Ապոր գրադարանի կողքի արձանի մոտ։
կպա վիվասելի ինտերնետին, որից պետք է միայն դեպի գրադարան բաց լինի։ արձանի հետեւից գրված է, մտեք karda.am
դե մտա։
եւ ի՞նչ։

այնտեղ կա ռուսերեն ու անգլերեն գրականություն։
որ քաշել են այլ կայքերից, ու փակցրել այստեղ։
հա հետո՞։
մթոմ որ ի՞նչ։

ես առանց այդ ձեր վայֆայի ուրեմն չգիտեմ, հա՞ ոնց պիրատված գրքեր քաշել։

ու ոչ մի գիրք հայերեն, ի դեպ։

այսինքն, սա կրկին ցուցադրական ու լրիվ անիմաստ փողի ծախս էր՝ այսինքն — ռասպիլ։

Սղոցեք, Շուռա, սղոցեք։

Զզվում եմ ձեզնից։

Ի՞նչ կլիներ, գնայիք գտնեիք նրանց ով ունի թվային տեքստեր՝ հրատարակչությունները, գրողների միությունը, պայմանավորվեիք հեղինակների ու թարգմանիչների հետ, ու կազմեիք իրոք ուրույն էլեկտրոնային գրադարան։
Կամ թվայնացնեիք այն գործերը, որ թվային չկան։
փողը բա էլ ինչի՞ համար եք վերցրել։
ինչի՞։

որ քաշեք ու միրոր անեք այլ գրադարանները՞։ այն էլ պատճենաշնորհի խախտումո՞վ՞
դե էլ ա Գասպարը դեռ իննսունականներին lib.ru֊ի հայելի էր ստեղծել ֆրինեթ օգտագործողների համար։ Սաղ ֆրինեթը այնտեղից էր կարդում։ Մթոմ ի՞նչ մի նոր բան եք արել որ չկար՞։

Ու ի՞նչ եք ձեզնից էդքան գոհ որ էդքան գործ եք արել։

Լավ բա էն գրողների կայքը, writers.am։
Դա ի՞նչ է որ տենց գոհ եք։
Լրիվ ռասպիլ է։
Մի հատ էլ մետրոյում ՔյուԱռ կոդերով տարածում եք։ Կրկին՝ երեւալ ու չլինել։ Քովերը կա, հերիք է։ Մեկ է ո՞վ է մտնելու։
Բա ինչի՞ համար են ձեզ փող տվել, քովերի՞ թե՞ բովանդակության։

Առաջին հերթին մենք ենք մեղավոր։
Որ սրանց հանդուրժում ենք։

Այդքան ագահ ու տգետ մարդ ո՞րտեղից։
Համակարգն է աճեցնում, միջավայցը։
Փտաց միջավայր է, այդ պատճառով էլ սենց է։
Ու կշարունակվի։

Մինչեւ չփոխեք վարչակարգը, հետո էլի չփոխեք, հետո էլի, մինչեւ իրենք չզգան որ իրենց ամեն սխալի համար պատասխան են տալու, դատվելու են, նստելու են։
Մինչեւ չիմանան որ բկին է կանգնելու կերածը։
ու տենց

ասք Երեւանում ֆոտո անելու մասին

CRI_186658

իսկ լավագույն լուսանկարիչները, ասենք Հելեն Լեվիտը կարողացել են լինել զբոսաշրջիկ իրենց քաղաքում, չզզվել։
Ու պահպանել այն զգացողությունը, երբ նոր ես ինչ֊որ բան տեսնում։ Դա բարդ է պահել, ժամանակի հետ այն մաշվում է, թվում է թե այդ ամենը ծեծված է։ Կամ նույնիսկ զզվելի։
Դա իմ խնդիրն է Երեւանում, ես չեմ կարողանում լուսանկարել, որովհետեւ պատկերը ինձ այնքան շատ դուր չի գալիս։ Այն էսթետիկ չէ իմ համար։
Կամ չի համապատասխանում իմ երազած Երեւանին։ Ես Երեւանը շատ եմ սրտիս մոտիկ ընդունում որ ունենամ փաստ ֆոտոյի ձեւով ինչ վատ է վիճակը։

Գիտեմ, գիտեմ որ ֆոտոն պարտադիր չէ էսթետիկ լինի, այն ասում է ինչ֊որ բաներ։ Ու ես լավ լուսանկարներ Երեւանում չեմ անի զզվելով։

Իսկ հակառակը անելն շատ հեշտ է, ով ասես լուսանկարում է աղբ ու բոմժեր, կեղտը ցույց տալն բարդ չէ, ու ակտուալ էլ չէ։

Այսպես, պետք է զբոբաշրջիկ լինել, գոնե լավ ֆոտո անելու մոտիվով։

CRI_232324

ասք ճպճպալու մասին

փաստորեն ես մեկ է չեմ կարողանում այդ ինձ խեղդող միզանտրոպիայից ազատվել, ահավոր զզված եմ, ահավոր։

Այդ ցեխի մեջ չփչփում եմ, ու գիտեմ, որ պետք է ընդամենը վերաբերվել ամենին ոնց որ զբոսաշրջիկներն են անում, ով վուլգարությունը տեսնելիս հուզվում է, ասում է ուծիպուծի, էս ինչ պրիմիտիվն եք, էս ինչ մեղք եք, ինչ լավն եք այդ ձեր միամտության մեջ, եկեք ձեզ շոյեմ, էս դուք մտածում եք որ լավ բան եք հագել կամ քսել ձեր մռութներին, կամ լավ շենք եք կառուցել, կամ էս ինչ լավ մետլախով եք փակել ձեր մուտքի աստիճանները, կամ էս ինչ սիրուն ասֆալտով եք փոխել այն սալահատակը, կամ էս ինչ լավ նստարաններ է ձեզ նվիրել կոմկուսը որ նստեք վեհերի արձանների հետ, ում դուք չէիք հանդուրժի, եթե կենդանի լինեին։
Վայ բալիկ ջան։
ուպուծյու։

Հա, գուցե այդ պատճառով են ինձ վերաբերվում որպես զբոսաշրջիկի, որ ես էլ շրջակա միջավայրին այդպես վերաբերվեմ, ինչպես ինձնից սպասում են՝ այդպիսի հասարակական չգիտակցված ձեւ է որ բոլորը իրենց լավ զգան, պարզապես խնդիրը նրա մեջ է, որ ես զբոսաշրջիկ չեմ ու ձգտում եմ իրատես լինել։
ու ապա ուրիշ բան բացի զզվանքը արտահայտելուց գրելս չի գալիս, գրեմ որ ի՞նչ։
ու դա էլ է անիմաստ, կարող եմ նույն հաջողությամբ չգրել։
հիմա ամեն ինչ անիմաստ է։

ու տենց

ասք շախմատիստ երեւալու մասին

Ուրեմն, այն ահավոր բանը որ դրել են Կինո Մոսկվայի մոտ, որ մթոմ շախմատի դաշտ է, ի՞նչ ֆունկցիա է կատարում։

Բեմի, ոչ թե շախմատի դաշտի։
Այնտեղ երեխաները թռվռում են ձիերի, պեշկաների ու ֆերզի հետ, ու իրենց շախմատիստ են զգում (շոուինգ օֆ), երբ իրենց երջանիկ մայրիկները լուսանկարում են այդ հիմարությունը որ տանեն օդն (իրենց շոուինգ օֆը)։
Այսպես բոլորը ստանում են բավականություն դատարկ տեղը։

Շատ լավ իլյուստրացիա է նրա ինչով է հիվանդ մեր հասարակությունը։

Երեւալ ու չլինել։ Երեւալ ու չլինել։
Կրկնում ենք բոլորս, երեւալ ու չլինել։
Բայց ինչ հեշտ ձեւ է երջանիկ զգալու քեզ ինքնախաբեությունը, ապշելու է պարզապես, անհավատալու է։

Քո երազած տղան արդեն իսկ կասկածելի գաղափար է, ուր մնաց որ քեզ իրա տեղը դնես, առանց լինելու։

ու տենց

ասք կարեւոր զգալու մասին

Ինչի՞ են մարդիկ ուզում աշխատել հայտնի կորպորացիաներում, ասենք՝
գուգլում, կամ մայքրոսոֆթում։
Իհարկե պատճառները տարբեր են, գիտակցված ու չգիտակցված, բայց ես ուզում եմ շեշտել հետեւյալները՝

ա — երեւալ նա, ով ազդում է շատ մարդկանց վրա։
Ասենք եթե աշխատում ես Մոզիլայում, ապա քո մասին կասեն՝ նա աշխատում է Մոզիլայում։
Քանի որ մարդկանց նկարագրում են իրենց արած գործով։ Ու դա բնական է։
նույն պատճառով շատերը ձգտում են դառնալ ռեժիսոր կամ գրող։ Նա նկարում է մեկ գովազդ, իսկ այդ գովազդը բոլորը տեսնում են։ Ուզած չուզած։ Լավ, եթե նա գրող է, ու լավ բան է գրում, ապա նա այն քչերից է ով գեներացնում է այն, ինչ մյուսները, «բոլորը» կարդում են։

Հայտնի տեղ աշխատելը քեզ ազդեցիկ զգալու էժան, այսինքն հեշտ միջոց է։
Ընդամենը պահանջվում է ընդունվել աշխատանքի, ու քեզ ասոցացնում են աշխարհ փոխողի հետ։

Ո՞րն է այս դեպքում ոչ թե երեւալն, այլ լինելը։
Ստեղծել սեփական նախագիծ, որը կփոխի աշխարհը, կամ գոնե լայն կիրառություն կգտնի։
Սակայն դա արդեն պահանջում է ոչ միայն թեստեր հանձնել իմանալ, այլ լինել զարգացած ու ունենալ լավ մտքեր։ Այն է ինչպիսին իրականում ուզում են լինել, բայց չեն կարողանում։

Ու այստեղ ես չեմ կարող չասել, որ եթե ավելի զարգացած լինեին, կհասնեին նրան, որ էական չէ, քանի հոգի է օգտվում իրենց արածով։
Իհարկե, եթե մարդ չի օգտվում կարող է նշանակել որ անկապ հիմար բան է, բայց նաեւ կարող է նշանակել, որ շատ մարգինալ է։

Այդպես եւ լուսանկարիչները, որ ֆոտո անել չգիտեն, իրենց մխիթարում են որ իրենցը վեհ արվեստ է։ Ես իհարկե այդ մասին չեմ։ Ես, ասենք հասքելի, կամ սխեմի, կամ գույի, կամ այդենծիկայի մասին եմ։
Ու դա այլ պատմություն է։

Ու տարբերելը շատերի համար բարդ է, մասնավորապես եթե դա դու քեզ պետք է տարբերես։ Միշտ լինում է գայթակղություն գրելու անունդ այս բայց ոչ այն ցանկի մեջ։ Հասկացողների ու վեհերի, ոչ թե հիմար անպետք բան անողների, որ ոչ մի կերպ չեն սովորում ու երրորդ տարին է ֆլեշով ճակատիդ են խփում։

Գործը առավել եւս բարդանում է, քանի որ ինչքան էլ անճաշակ բան չանես, ու չլցնես համացանց, միշտ կգտնվեն ավելի անճաշակ մարդիկ ով դա կհավանեն։
Բա ո՞նց իմանալ, նրանք անճաշակ են թե դու լավ բան ես հաջողացրել։
Երկար պատասխանելու հարց է, ու այս փոստի համար չէ։ Ամենահեշտ դեպքը՝ նրանք ամեն ինչն էլ հավանում են։ Ով ինչ հիմարություն անի։
Այնպես որ դուք մեկ է այլ հիմարների շարքում եք։

բ — լինել մոսկա։
Ես ու առյուծը ստեղ անցնում ենք, ճանապարհ տվեք։

Ես աշխատում եմ այսինչ ֆիրմայում, ուրեմն ես իրա մասն եմ, ես ձուլված եմ իրան, ու ապա իր պես կարեւոր եմ, ես այդ հզորության մասնիկն եմ, ուրեմն ես էլ եմ հզոր ու վախենալու ու կարեւոր։

Ու մոռանում են, որ ընդամենը վինտիկ են այդ ֆիրմայում, իրականում։

Մոտավորապես այդ պատճառով վերցնում են ռոտվեյլերների կամ պիտերի, կամ ինչ֊որ վախենալու ու կամ »կարեւոր» ավտոներ։

Այդ պատճառով Երեւանում ամեն բոմժ ունի թանկ հեռախոս, իսկ եթե ոչ թանկ, ապա թանկի չինական կեղծ տարբերակը։

Ու դա կրկին երեւալու, ու չլինելու մասին է։
Կեղծ հեռախոսը ինքնին վատ չէ, վատը մոտիվն է ունենալ այն, ինչ երեւում է այլ բան, որպեսզի տպավորություն թողնել այլ բան ունեցող մարդու ու դրանով թվալ այլ։
Իսկ եթե կեղծ ունես, քանի որ չես ուզում լիքը փող տալ ֆիրմա հեռախոսին, ու գիտես որ կեղծ է, բայց չես ուզում անկապ սպառես, ու մտածում ես որ անիմաստ է անվան համար փող ավելացնել, դա լրիվ այլ է

ու տենց

ասք հանրապետական պոլիթիշենի մասին

արմայելի համար մեջբերում on քվեարկությանը տանելու կամ չտանելու մասին՝

———————————–
Լինում է և այսպես։ Սա մեզ պատմել է Չիկագոյի մի բժիշկ։
― Իլլինոյս քաղաքի կոնգրեսի ընտրությունների նախօրյակին, ― ասաց բժիշկը, ― ինձ մոտ, տուն եկավ մի մարդ, որին կյանքումս բնավ չէի տեսել։ Դա հանրապետական կուսակցության «պոլիտիշենն» էր։ «Պոլիտիշենը» գործամոլ է, մի մարդ, որի զբաղմունքը ստոր քաղաքականություն է։ Քաղաքականությունը վաստակ է նրա համար։ Ես ատում եմ այդ տիպի՝ հաստամռութ, կոպիտ, լկտի մարդկանց։ Նրանց բերանում անպայման թքոտ սիգար է ցցված, գլխարկը չափից դուրս թեք է դրված, ունի բութ աչքեր և հաստ մատին՝ կեղծ մատանի։ «Գուդ մոնինգ, դոկ», ― ասաց ինձ այդ մարդը։ ― Բարև ձեզ, բժիշկ։ Ու՞մ եք մտադիր քվեարկել»։ Ուզեցի մի հատ ռեխին հասցնել ու շպրտել փողոց։ Բայց մեր ուսերի լայնությունը չափելուց հետո հասկացա, որ եթե փողոց թռչող լինի, ապա ավելի շուտ ես եմ լինելու այդ թռչողը։ Ուստի համեստորեն ասացի, թե քվեարկելու եմ այն թեկնածուի օգտին, որն ինձ ավելի դուր կգա։ «Լավ, ― ասաց «պոլիտիշենը»։ ― Կարծեմ դուք աղջիկ ունեք և նա չորս տարի է, ինչ ուսուցչուհու տեղի է «սպասում»։ Ես պատասխանեցի, որ ունեմ և սպասում է։ «Ուրեմն, ահա թե ինչ, ― ասաց իմ անկոչ հյուրը, ― եթե դուք քվեարկեք մեր թեկնածուի օգտին, կաշխատենք ձեր աղջկան աշխատանքի տեղավորել։ Ընդ որում, ոչ մի հաստատ բան չենք խոստանում։ Բայց եթե քվեարկեք մեր հակառակորդի օգտին, ապա այս դեպքում հաստատ կարող եմ ասել․ ձեր աղջիկը երբեք աշխատանք չի ստանա, երբեք ուսուցչուհի չի դառնա։ Դրանով խոսակցությունը վերջացավ։ «Ցտեսություն բժիշկ, ― ասաց նա հրաժեշտի պահին։ Ընտրությունների օրը ես կանցնեմ ձեզ մոտ»։ Դե, իհարկե, ես շատ բարկացա, նույնիսկ տառապեցի, վրդովվեցի այդ անպատկառությունից։ Բայց ընտրությունների օրը նա իրոք ավտոմոբիլով եկավ իմ հետևից։ Դարձյալ իմ տան դռների մեջ խցկվեց նրա հաստ սիգարը։ «Գուդ մոնինգ, դոկ, ― ասաց նա։ ― Կարող եմ ձեզ տանել ընտրական կետը»։ Եվ գիտեք, ես նրա հետ գնացի։ Մտածում էի, վերջ ի վերջո միևնույն չէ՞, թե ով կընտրվի՝ դեմոկրատ, թե հանրապետական։ Իսկ դուստրս միգուցե աշխատանք կստանա։ Ես այս մասին դեռ ոչ ոքի չեմ պատմել, ձեզանից բացի․ ամաչում էի։
———————————–

այստեղից

miharkani
ու տենց

ասք վիկտիմ լինել չլինելու մասին

Երեւի գիտեք, որն է վիկտիմ վարքագիծը։ Ասենք թալանչիները անկապ պատահական մարդկանց չեն թալանում, իսկ բռնաբարողները՝ ռանդըմ զոհեր չեն ընտրում։
Զոհերը ընտրվում են որոշակի ալգորիթմերով, պոտենցիալ «կլիենտի» վարքագիծն հիմք ընդունելով։ Օրինակ, եթե հանցագործին թվում է, որ դուք վախենում եք, այսինքն, ներքուստ պատրաստ եք բռնաբարված, կամ թալանված լինել, ապա իրենց հեշտ չէ ձեր սպասումներին ընդառաջ չգնալ։
Այդպիսի վարքագիծը, երբ մարդը պատրաստ է իրան կողոպտեն, ու երեւի թե ագրեսիային չի պատասխանի, ընդհունված է անվանել՝ վիկտիմ, ու այդպիսի մարդկանց կրիմինալ էլեմենտները զգում են, ինչպես շնաձուկը՝ արյունը, իսկ գայլը՝ կարմիր գլխարկին, ներեցեք, կարմիր գլխարկը՝ գայլին։ (տես ուստա Բերն)
Դա իհարկե, շնաձուկների եւ կարմիր գլխարկների լավագույն ավանդույթներով, կատարվում է լրիվ անգիտակցաբար։ (տես ընկեր Ֆրոյդ)

Ուրեմն, էս մեր ոստիկանները, եթե ճիշտ, կանոններով քշում ես, եթե ուր պետք է՝ պատրաստ կանգնում, սպասում ես, գիծ փոխելիս՝ քեզնից գոհ լույսերդ ես թարթում, հոծ գիծ աշխատում ես հարգել, եւ ընդհանուր առմամբ, արագության վերին լիմիտից շատ չես անցնում, հա, ասում եմ, մեր ոստիկաններն այդպիսի վարքագիծը մի տեսակ ընկալում են որպես վիկտիմ, ու քեզ կանգնեցնում են, հավանաբար ակնկալելով շահույթ, հեռուստացույց ու խալի, կամ մագիտաֆոն, կամ գոնե՝ հատուկ առաջարկ։

Այնպես որ, երբ ոստիկան եմ տեսնում, թափով գազ եմ սեղմում, որ չմտածեն, մտքներով անգամ չանցնի որ քանզի ռազ որ կանոններով քշող եմ, ուրեմն ինչ֊որ բան այն չէ իմ հետ, ուրեմն կամ խմած եմ, կամ պրավան այլ տաբատի գրպանում եմ մոռացել։
Դուխով քշում եմ, որ էլ իզուր չկանգնեցնեն, չտխրեն, որ ոչ խմած եմ, ոչ էլ… իրենք տը չգիտեն որ ես Գորբաչյովյան հակաալկոհոլային արշավի տակ եմ մնացել, չեմ խմում… իրենք չգիտեն, որ ես միշտ #զգոն եմ, ամեն հարցերում, ու եթե չեմ խախտում, դա նրանից չէ, որ #շտոտոնետոյա այլ պարզապես որովհետեւ սիրում եմ սեւերի պես դանդաղ շրջել փողոցներով եւ հմայվել շրջակա լանդշաֆտով ոչ մի տեղ չեմ շտապում ու չկա շտապելու։
r001-019
ի դեպ, քանի որ այստեղ Թբիլիսի թեգ կա՝ այնտեղ արագություն գերազանելը բնավ մահացու մեղք չի համարվում, այլ դա ի՞նչ է որ այդ համար կանգնեցնեն։ Գուցե այն համար է, որ կոռուպցիա չլինի, գուցե քաղաքն է տրամադրում, բայց փաստն այն է, որ երբ ոստիկանը քշում է մաքս թույլատրված արագությամբ, իսկ իրա կողքով բոլորը անցնում են, իրանից մի քսան երեսուն կմ/ժ արագ, դա լրիվ նորմալ է։
իսկ եթե դու, միամիտը, իր հետեւից դանդաղ գնաս, նա ձեռքը կհանի, նշան տանի թե անցի, անցի, խեղճը Հայաստանից է եկել, չի ջոկում, հանգիստ, դուխով քշի, մենք ստեղ այն համար չենք, որ պոբորներով զբաղվենք, այլ այն համար ենք, որ դուք մեզ տեսնեք ու լուրջ խախտում չանեք։

ու տենց

#ուտենց #թբիլիսի #ֆոտո #լուսանկարներ #կատու #կատուներ #փողոց #քաղաք #ფოტო #თბილისი #კატა #ქუჩა #զգոն
#tbilisi #photo #cat #cats #street #city

ասք Նինոշվիլիի կատուների մասին

r001-015

ու տենց

ասք վարելու մասին

— դուք վերջն եք — ասաց արտասահմանցի գործընկերը երբ մեզ հետ մեքենա նստեց — ո՞նց էլ հասցնում եք եւ էն խցկվողներին նկատել, եւ փողոցը անցնողներին, եւ փոսերը։

ու տենց

ասք հնացած մուլտերի ու գովազդի ծարավի մասին

հանրամատչելի, շիրպոտրեբ արվեստը, ի տարբերություն ոչ պոպուլար գործերի հիանալի արտացոլում է հանրության զարգացումը։

վերջերս սփյուռքում հղում եմ հանդիպել Պոպայ նավաստիի հին, սեւ սպիտակ մուլտի, իսկ նա, պետք է նշել, իմ մանկության հերոսներից է։ Չնայած, տեսել եմ ընդամենը մեկ֊երկու մուլտ, որ հրաշքով հասել են մեզ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում աշխատող բարեկամից, ZDF հեռուստատեսությունից ձայնագրված այլ նյութերի շարքում՝ Թերի Գիլյամի Բրազիլի, Շոն Քոներիի վերջին Բոնդի՝ «երբեք մի ասա երբեքի», ուր Դոմինեթի Վիտալիի դերում Քիմ Բեսինջերն էր, իսկ սաունդթրեքը գրել էր Միշել Լեգրանը, ու Ֆյունեսի ծամոնային հակառասիստական ինտերնացիոնալիստական ֆիլմի՝ ֆրանսիացի, հրեա եւ արաբ ժողովուրդների բարեկամության մասին։

Ու չնայած ինձ հաջողվել էր տեսնել եւ Միքիի, եւ Թոմի մասին մի քանի մուլտ, մեկ է իմ ֆավորիտները մնում էին Պոպայը եւ Փլութո շնիկը։

scaled_full_e23243a11a707a1252edԱյն գործերից ամենակարեւորը, անշուշտ, Բրազիլն էր, ու այն բնավ հանրամատչելի գործ չէր, ինչպես հետո իմացա, փաստացի բան արած էր միացյալ նահանգներում եւ չէր ցուցադրվել, ու անմիջապես հիշեցնում էր մեզ մոտ արգելված 1984֊ը։

— Իրենց մոտ կաբելային հեռուստատեսություն է — (մալուխ բառը այն ժամանակ չգիտեին) կարեւոր տոնով շեշտում էր հայրս, ոչ թե մեր պես, ու այդ պատճառով որակը լավն է։ Իսկ ՊԱԼ֊ի գույները, տեսեք, հրաշք են։
(Ի դեպ, ո՞վ կասի, մեր մոտ ՊԱԼ֊ի անցե՞լ են, թե ՍԵԿԱՄ է դեռ։ Ռուսաստանը, կարծես իր ՍԵԿԱՄՆ է քշում)։
Մտքովս անցնում էր, որ Թուրքիան, չնայած եւս կապիտալիստական երկիր է, բայց ունի հեռուստաեթեր (խաբարլար, ռեկլամլար), այսինքն այնտեղ, անծանոթ եւ անհասանելի արտասահմանում եւս կա եթեր։
Իսկ հետո, երբ մեր մոտ էլ ինչ֊որ ժամանակ հայտնվեց «կաբելային հեռուստատեսություն», այն բնավ որակով չէր, քանի որ տշած, զաեզժենի ժապավեններ էին պտտում։ Ծրագիրը գրելու համար օգտագործում էին կարգիչներ, ու գրում ռուսերեն տրանսլիտով՝ ուժս, ժիզնենի։

Ի դեպ, Թուրքիայի մասին։ Քանի որ Հայաստանում ԹՌԹ֊ն բռնմում էր, ու հայերը բացի Մայքլ Ջեքսոնի թուրքերեն խոսող մեքենայից ծանոթացել էին նաեւ Ռիգլի Սփերմինթ ծամոնի գովազդին, իսկ մեզ մոտ չկար ոչ թուրքերեն խոսող մեքենա, ոչ թուրքերեն խոսող Մայքլ, որը, ինչպես պարզվեց, կին է, ոչ Ռիգլի Սփերմինթ, ու ոչ էլ գովազդ, մեր հեռուստատեսության աշխատողները որոշեցին ուղղել վիճակը, եւ արտադրել հայրենական գովազդ։

Այնպես չէ, որ ԽՍՀՄ֊ում գովազդ առհասարակ չկար։
0_9219a_8dacdb4_XLԿար մեմ դարձած «Լետայծե սամալյոտամի աէրաֆլոտա» ուղերձը, որը թվում էր լրիվ անիմաստ, քանի որ բացի աէրոֆլոտից այլ ավիաընկերություն չկար (տես Սենթրալ Սերվայսիս)։
Չինովնիկները, սակայն ունեին այդ գովազդի արդարացումը՝ աէրոֆլոտի օդանավերով (ավելի ճիշտ, ինչպես այն ժամանակ ռուսերենից թարգմանել էին՝ ինքնաթիռներով) ու ոչ թե, ասենք գնացքով կամ նավով։ Չնայած ի՞նչ իմաստ ուներ պետական մի ընկերությանը մրցակցել պետական այլ ընկերության հետ, միանգամայն պարզ չէր։
Այլ գովազդը, որ ես շատ լավ հիշում եմ, դա «պեյծե նատուրալնիե սոկի» դեվիզն էր, որը բացի նրանից, որ անճաշակ էր՝ ուղիղ եւ տուպը վ լոբ կանչ խմել այդ հյութերը, եւս կորցնում էր իր ակտուալությունը, որովհետեւ հյութ սովետական խանութներում չկար։

Դա հիմա չի հիշվում, իսկ ես հիշում եմ ինչ էր սովետական խանութը՝
կեղտոտ, ահավոր կեղտոտ տարածք, լիքը ճանճերով, ուր կար ընդամենը երկու բան՝ տեղական կաթնամթերք ու տեղական հաց։ Ներողություն, նաեւ ներկրված քացախ, կարծես Հունգարիայից, խնձորով ու գետով ահավոր անճաշակ էտիկետկայով։
Ձմեռը այդ խանութի մուտքի մոտ ցերբերի պես կանգնած էր հսկայական աղմկոտ կալորիֆեր, որ փչում էր դուրս, որպեսզի վախեցնի պոտենցիալ հաճախորդներին՝ այո, սովետական խանութներում հաճախորդները ցանկալի չէին։
Ու դատարկ, կեղտոտ ապակիներով, բայց աշխատող սառնարաններ։ Սակայն լրիվ դատարկ։

Այսպիսով գովազդը սովետում մի տեսակ տեղին չէր նայվում, սակայն գովազդի կարոտից մի քանի օր հայկական հեռուստատեսությամբ պտտում էին գովազդ։ Լրիվ ջեներիկ ու անիմաստ՝ ձեռուս պատամու, շտո ձեռուս, կամ, ինչպես արտահայտվել էր ռուս կլասիկը՝ անիմաստ ու բնավ ոչ ներողամիտ։
Հայկական գովազդը օրինակ այսպիսինն էր՝ սեղան, հիմար չաղ երեխա, մայրիկը սեղան է գցում, ու բոլորը հերթով եւ հիացմունքով ասում են՝ բաստուրմաաաա… բառը ու տնքում են։

Սակայն վերադարնամ Պոպային։
Ի՞նչ էի ես հիշում՝ նիհար աղջիկ, համարձակ նավաստի, եւ անհամեմատ ավելի մեծ եւ ուժեղ, բայց չար ու չաղ մրցակից, ով նույնպես կպցնում է նիհար աղջկան, ու, բնականաբար սպանախը։ (use the spinach, Luke)

popeye-genndy-tartakovskyՀիմա որ նայեցի, անմիջապես նկատեցի՝
— նիհարը արդեն համարվում էր լավ՝ եւ աղջիկը եւ Պոպայը նիհար են եւ բարի։
— Աղջիկը հաճախ սեփական կարծիք չունի՝ իրեն լավ է լինում եւ չաղի, եւ Պոպայի հետ, ու Պոպային էքստրա ջանք է պահանջվում դրա համար։ Միշտ չէ, որ աղջիկը հստակ արտահայտում է իր մոտեցումը, քանի որ չունի կարծիք, կամ իրան ամենը լավ է՝ անտարբեր է։
— Չաղը տուպը ուժեղ է եւ կիրառում է բրութ ֆորս, իսկ հետո բարի բայց համարձակ Պոպայը ստիպված է օգտագործել մոգություն՝ սպանախը։ Այլ ձեւ չար ուժի դեմ պայքարելու չի լինում, բացի ուժից։
— Չաղին հաջողվում է Պոպային այնպիսի վիճակի հասցնել, որ իրա անհաջողությունների վրա ծիծաղեն։ Ու ասենք ում է պետք այդ հիմար ծիտը, եթե նա Պոպայի վրա ծիծաղում է, այլ չի մտածում՝ այ իմ Պոպայ, էս ինչ եղար։ Այսինքն, դա լրիվ նորմալ է։ Այսինքն կա ծիծաղելի լինելու վախ։
— Նաեւ, բնավ արտահայտված չէ որ մեկ ծեծվածին երկու հաղթած են տալիս։

Լավ ուղերձներ էլ կան, իհարկե՝ եղիր ինչպիսին կաս, մի ձեւացրու այն ինչ դու չես, ու նիհար աղջիկը քեզ կսիրի, կամ մի տանջիր կենդանիներին, եւ պաշտպանիր իրենց (բնականաբար ուժի եւ սպանախի օգնությամբ), ու մի եղիր ստոր ինչպես այն չաղ նավաստին։

Այսօր այսպիսի գործ նկարելն նահանգներում անհնար է՝ հասարակությունը զարգացել է, ու նույնիսկ պարզ չէ, արդյո՞ք արժի ժամանակակից երեխաներին նայել այնպիսի գործեր, ուր լռելյայն ընդունված է որ աղջիկները հիմար են ու կամ չգիտեն ինչ են ուզում, կամ իրենց պետք է նա, ով նավակով ման կտա, կամ սեփական կարծիք չունեն։

Այլ օրինակի մասին էլ հիշեցի, դա մի ֆիլմ է, որը կոչվում էր «վերադարձ Էդեն» ու որը առաջին անգամ տեսել էի «երրորդ ալիքով», իսկ հետո՝ դրա հնդկական ռեմեյքը կաբելով։
Ուրեմն, օրիգինալում վերջում չար հերոսը ընկնում է կոկորդիլոսներով լի գետը, եւ երկար ապրել է հրահանգում։ Հնդկական տարբերակում, սակայն, այդ վրեժ առնող աղջիկը, հրացանը ուղղել է վատ հերոսին, ու կես ժամ պատմել ինչ վատն է նա, իսկ հետո… սպանել։ Ինքնուրույն ու առանց շուրջը լողացող կոկորդիլոսների միջամտության։

Anahit-46x67Նույնը կարող եմ ասել հայկական, հին, սեւ սպիտակ Անահիտ ֆիլմի մասին։ Անահիտը Վաչագանին փրկելուց, այն իրան կպցնող օտարերկրյա ծտին տուպը թուրով սպանում է եւ իրենից գոհ է մնում։
Ու մարդիկ նայում էին, ասում էին՝ աղջիկ է։

Իսկ հիմա նույնիսկ Բեթմենը իր անարխիստ հակառակորդներին ի դեմս Խոմսկու, ինքնուրույն չի սպանում։ Իրենք են սայթաքում, ասենք։ Սաղ իրենք իրենց մեղքով։ Նենց չի որ նա դրա համար չէր հետապնդում, բայց հիմա, արդեն, բոլորը կարող են հանգիստ քնել՝ սեփականության նացիոնալիզացիա չի լինի, Բեթմենը չի թողել, կապիտալիստները հաղթել են։
scaled_full_1974e9af6e87c44e51fd
Ես չգիտեմ դա ոնց է նայվում նահանգներում հիմա։ Երեւի դա էլ այսօրվա մասին է, այսօրվա բնութագիրն է։

ու տենց

ասք հիշողությունների մասին

ասում է՝

— էն որ ցարի ժամանակ ասում էին․ ուզում ես փող աշխատես՝ գնա Բաքու, ուզում ես ուտես֊խմես՝ գնա Թիֆլիս, ուզում եմ քաք՝ գնա Էրիվան, հիմա էլ բան չի փոխվել։

— ուրեմն ութսունականներին Լիգաչյովը եկավ Երեւան, պիտի բերեին Մերգելյան, տասնմեկերրորդ հարկ, այնտեղ կաֆե կար ոսկե ձկնիկներով, որ վերեւից Երեւանին նայեր։ Հա, ու էդ ժամանակ, այնտեղի, ո՞նց էր էն դիքի անունը, Հակոբյան, սաղ բալկոնչիկները ներկել էին, ու տրամվայի ռելսեր կային, որ նե տո սարքում էին, նե տո վերանորոգում էին, սաղ վրայից ասֆալտ լցրեցին, որ չտենա, հետո երբ արդեն Լիգաչյովը գնաց, էլի բացեցին, շարունակեցին գործը։

— իրա հերն էլ վաենի սկլադի պետ էր, ունեվոր էին, գնացել Մոսկվայից մերսեդես էր բերել, էն ժամանակ Երեւանում մենակ մեկ ուրիշ մերսեդես կար, ու էն մանումենտի դիքի վրա շլագբաումներ կային, գնացք էր անցնում, հա, տղան էր քշում, հետո մատորը փչացավ, ո՞րտեղից ճարեին, վոլգայի մատոր դրեցին։ էն էլ իրա մերսեդեսով աղջիկ էր կպցրել, մանումենտով գնում էր, ու կասետ էր փորձում դնել մագնիտաֆոնի մեջ, էն կասետն էլ չէր մտնում, տենց ճանապարհից շեղվեց, կասետը դրեց, նայեց դուրս ու խփեց շլագբաումին, հետո էլի ավտոներ կային, էլի խփեց, հահահա…

ու տենց

ասք օժանդակ բայի մասին

Մի հատ պնդում կա, որ ինձ հունից հանում ա ավելի, քան ցանկացած քաղաքական բանավեճ. «Հայերենում «ա» օժանդակ բայ չկա»……….. Ու հասցնում ա կախվելու ցանկության, երբ համառորեն շարունակում ա պնդվել նույնիսկ լեզվաբանական մի ամբողջ էքսկուրս անցկացնելուց ու «պատմական» օրինակներ բերելուց հետո….. Էս երևույթը հատկապես տարաված ա տիպիկ սովետական քառակուսի մտածողության շրջանականերում, որոնցում լոզունգներն ու գիտելիքը չեն հատվում ոչ մի պարագայում: Այսինքն մարդը կարա Խաչատուր Աբովյան ու Թումանյան անցնի դպրոցում, ծանոթ լինի բարբառային գրական որոշ ստեղծագործությունների, նույնիսկ տեսած լինեի Քաջ Նազար կամ Ձախորդ Փանոս մուլտերը…. ու էս բոլորը ոչ մի կերպ չհասնի իրա գիտակցությանը, որովհետև լոզունգները սովետական դպրոցում իրա գլխի մեջ համարյա հիպնոսի մակարդակում են մեխել…… Ու սա միակ օրինակը չի իրական գիտելիքի ու դրան տրամագծորեն հակառակ «հայրենասիրական» լոզունգների՝ միևնույն գլխում համերաշխ գոյության աբսուրդի

այստեղից վիա

ես որ սկսեցի «է» գրել, դա այն պատճառով, որ գրում ենք «է» իսկ կարդում՝ «ա»։
ու տենց

ասք դղյակից նայելու մասնին

20130330_009b_

այսպես է երեւում բուսաբանական այգին Նարիքալա դղյակից։

ասք վուլգարության մասին

ուրեմն, մի անգամ մի տեղ գցած էի, իսկ կողքս խոսում էին մի քանի հոգի, տղա աղջիկ, ու բոլորը ակտիվ ու հավեսով, իրենցից գոհ, լուծում էին խոսքը անգլերեն բառերով։
այդ պատճառով իրենց տեքստը երկարում էր, ու «անել» բայը հաճախ էր կիրառվում, ասենք՝
— ես էլ «անգլերեն բայ» արեցի
կամ
— դու էլ «անգլերեն բայ» արա
Ու բնական է, որ սա ֆունկցիոնալ չէ, այսինքն՝ տգեղ է։ (ես կոնստրուկտիվիստների ու բաուհաուսի նման եմ սահմանում գեղեցիկը)
ինձ վատ իմացողներին կարող է թվալ՝ ես պետք է ուրախանամ, որ երիտասարդները համարում են անգլերեն բառերը ավելի «քուլ» քան ռուսերեն բառերը։
իսկ ինչի են համարում պարզ է՝ քանի որ արեւմտյան մշակույթը, եւ իրենց հանրամատչելի մշակույթի մասը անհամեմատ ավելի հարուստ եւ որակով է, քան ռուսական մշակույթի նույն հատվածը։

իսկ ես կարծում եմ, որ այդպես խոսելու ձեւը նկարագրվում է վուլգար (կամ ռամկաբարո) բառով։ ինչո՞ւ։
ո՞րն է վուլգարը։ սահմանենք՝
երբ մարդը կարծում է որ այն ինչ նա կա՝ ինչպես է հագնվում, խոսում ֊ դա «լավ չէ», կամ որոշակի, իրենց կարծիքով, «ստանդարտներին», չի համապատասխանում։
Հետեւաբար այդ մարդիկ սկսում են լինել ոչ իրենք, ավելի ճիշտ՝ երեւալ։ ու արդյունքում ստացվում է անհասկանալի ու անճաշակ։

Իսկ այն, ինչ կա՝ լավ է, ու փոխելու իմաստ չկա։
ասենք, երբ Գյումրեցին իր բարբառով է խոսում, ո՞ւմ մտքով կանցնի մտածել որ նա գեղցի է, կամ վուլգար։ Մաքսիմում՝ վուլգար/գեղցի մարդու մտքով։

Իսկ ես օրինակ միշտ հիանում եմ, երբ մարդիկ բարբառով են խոսում։
Ու ես կարծում եմ, այն որ Շուշիում, ասենք հյուրանոցի աշխատողները իրար մեջ խոսում են իրենց բարբառով, իսկ իմ հետ՝ պաշտոնական հայերենով — դա այդ հյուրանոցը դարձնում է պակաս հետաքրքիր իմ համար։

Կամ երբ հայերը ով ռուսերեն լավ չգիտեն, ի դեպ հին սերնդի, սովետի հայերը, ասենք ծիրանի ժամանակ ռուս հյուրերի հետ իրենց կոտրտված ռուսերենով են խոսում, երբ թարգմանիչը կողքը անգործ կանգնած է։ Չես կարողանում՝ նորմալ է, մի տանջի քեզ ու բոլորին։

Նույնը ռաբիսի մասնի կարելի է ասել՝ դա ժողովրդասան երաժշտություն չէ, ու ծագել է քաղաքում վուլգար շրջանակներում։

Այնպես, որ «քոմենթ անելը» բնավ «քուլ» չէ, երբ կա մեկնաբանելը։

Ես ինքս հաճախ եմ խառնում լեզուները, բայց ես դա անում եմ ոչ թե քուլ երեւալու համար, այլ քանի որ ես այնպիսին եմ ինչպիսին կամ՝ անգրագետ եմ, ու լիքը բառեր չգիտեմ։ Բայց համաձայնվեք, միտումնավոր անգրագետ ձեւանալը ինչ֊որ անիմաստ է։

Ավելացնեմ, որ վուլգարությունը, ինչպես շատերին թվում է, Հայաստանի առանձնահատկությունը չէ։ Այն, իմ կարծիքով, ահավոր շատ է եւ Ռուսաստանում, եւ Միացյալ Նահանգներում։ Այսինքն այստեղ էլ մենք առանձնապես չենք տարբերվում, հասարակ, նորմալ ազգ ենք, ակնհայտ է։
Իսկ գրում եմ սա որովհետեւ վիրտուալ ընկերներիցս ոմանք փաստարկ են բերում, թե բա կիրառվում է խոսքի մեջ, ուրեմն լավ է։ Չէ, այն որ մարդիկ կան, ահավոր են հագնվում, չի նշանակում, որ եկեք բոլորս այդպես հագնվենք։ Ոնց ուզում են, թող հագնվեն, խոսեն։ Իսկ ես չեմ էլ գնահատում,(դիսքլեյմեր) ես նկարագրում եմ այդ վարքագիծը/մշակույթը, այսպես, իմ արեւին հետազոտողի աչքով։

ու տենց

հղանցք հատարկման մասին

Որոշ բառերի թարգմանություններ որ սովորել եմ, կիսվում եմ՝

Հատարկում ֊ պերեբոր
Հենասույթ ֊ ակսիոմ
Հղանցք ֊ կոնցեպտ
Նիշք ֊ ֆայլ
Կրիչ ֊ ասենք ֆլեշկա
Զգիչ ֊ սենսոր
Վարկած ֊ ասենք իմ մոտ ֆայրֆոքսի վերջին վարկածն է։
Պատճենաշնորհ – քոփիռայթ
Խելախոս ֊ սմարտ հեռախոս
Շարվածք ֊ լեյաութ
ու ինչու չէ՝
Կարգիչ ֊ համակարգիչ (:

ու տենց